Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Որեւէ մեկը ներդրում չի անի միայն նրա համար, որ քո բարեկամն է»

Մարտ 01,2018 12:24

«Պետք է վերանայել կրթական համակարգը՝ խորհրդային կրթական համակարգից վերցնել լավագույնը եւ ստեղծել նոր կրթական համակարգ»,-ԱԺ-ում այսօր ՀՀ նախագահի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ ելույթում ասաց նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

Ապա նա անդրադարձավ ներդրումներին. «Բազմաթիվ բարեկամներ ունեմ, որոնց եթե դիմեմ, կօգնեն իմ բարեգործական եւ կրթական ծրագրերին, բայց երբ հարցը հասնում է ներդրումներին, պայմաններ պետք է լինեն՝ կոռուպցիայի վերացումից մինչեւ մշակութային արդարություն: Որեւէ մեկը ներդրում չի անի միայն նրա համար, որ քո բարեկամն է»:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ ներդրողի համար բնական ռեսուրսն է կարեւոր եւ երկրի կայունությունը. «Բնապահպանությունը կարեւոր խնդիր պետք է դարձնենք: Ցանկացած օրենք, որ անցնում է ԱԺ-ում, պետք է կոռուպցիոն եւ բնապահպանական «թեստ» անցնի»:

Ելույթի վերջում Արմեն Սարգսյանը վստահեցրեց՝ եթե ընտրվի, իր ողջ եռանդը եւ երկար տարիների փորձը ծառայեցնելու է մեր երկրի, Արցախի հանրապետության եւ Սփյուռքի խնդիրների լուծմանը. «Աշխատելու եմ ամեն ինչ անել, որ իմ գործունեությունը լինի սահմանադրության սահմաններում: Փորձելու եմ լինել շարքային քաղաքացու եւ սփյուռքի նախագահը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031