Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի եւ Գյումրու ելքն ու մուտքը հանձնարարվեց կարգի բերել

Մարտ 01,2018 12:20

Այսօր կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ մայրաքաղաքի մուտքի եւ ելքի պատշաճ տեսքին ու բարեկարգմանը: Վարչապետը հիշեցրեց, որ անցյալ տարի դեկտեմբերին էլ այս հարցը քննարկվել է, մասնավորապես՝ ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարեկարգման հարցերը, հատկապես` հաշվի առնելով այս տարվա երեք խոշոր իրադարձությունները և զբոսաշրջային այցերը։

Վարչապետը նշված խնդիրների վերաբերյալ հանձնարարական տվեց. «Հաշվի առնելով, որ հարկավոր է սեղմ ժամկետներում կատարել բարեկարգման աշխատանքները` հանձնարարում եմ Ֆինանսների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի հատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումները, ինչպես նաև` նախագծային փաստաթղթերը, այդ թվում` ակնկալվող ֆինանսական ծախսերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ»:

Կարեն Կարապետյանը անդրադառնալով Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքին, առաջարկեց Գյումրու քաղաքապետին` երկամսյա ժամկետում «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամի հետ համատեղ ապահովել «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի հարակից տարածք և դեպի Երևան տանող ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև` կանաչապատման աշխատանքների ավարտը։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031