Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չկարողանալով դեղ գնել՝ ցավերի ու անհանգստությունների դեպքում մարդիկ կանչ կգրեն. «Հայոց աշխարհ»

Մարտ 01,2018 11:48

Այսօրվանից դեղատներում հակավարակային, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղերը հնարավոր կլինի գնել միայն բժշկի տրամադրած դեղատոմսերով՝ դեղերի մասին նոր օրենքի համաձայն:

Բժիշկ ուրոլոգ, հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կառույցի անդամ ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասում է, որ նման կանոնակարգման անհրաժեշտություն վաղուց կար, բայց այն, ինչ այժմ առաջարկվում է, ցավին դարման չէ, վերամշակելու, վերափոխելու անհրաժեշտություն կա:

Այլապես նոր կարգը կիսատ, անարդյունավետ եւ հանպատրաստից կիրառելու դեպքում կունենանք հերթական ձախողված նախագիծը, նախաձեռնությունը, որը ոլորտն ավելի խնդրահարույց կդարձնի. «Առանց այդ էլ մեր բժշկական համակարգում խնդիրները շատ են, եւ մեզ այդ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր են հարկավոր: Այնինչ համոզված եմ, որ դեղերի վաճառքի մասին նոր կարգը խորացնելու է խնդիրները:

Նախ՝ պոլիկլինիկաների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծվի, քանի որ մարդիկ արդեն ստիպված կսկսեն ամեն մանրուքի համար դիմել բժշկի՝ այս կամ այն դեղի դեղատոմսը ձեռք բերելու համար: Այսինքն՝ բժիշկը կդառնա ոչ թե խորհրդատու, բուժող, այլ դեղ բաց թողնող՝ դեղատոմսի միջոցով, դեղատոմս գրող: Հաշվի առնելով, որ մեր բնակչության զգալի մասը այս կամ այն առողջական խնդիրն ունի, պատկերացրեք, թե ինչ հերթեր կգոյանան առաջնային բուժօգնության հաստատություններում, եւ բժիշկն իր բոլոր գործերը թողնելով՝ պետք է տեւական ժամանակ հատկացնի դեղատոմս լրացնելուն»:

Բժշկի հավաստմամբ՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծվի նաեւ շտապօգնության համակարգում, քանի որ չկարողանալով դեղ գնել՝ ցավերի ու անհանգստությունների դեպքում մարդիկ կանչ կգրեն: Այժմ շտապօգնության պրակտիկայում լինում են դեպքեր, երբ հիվանդները չնչին առիթներով շտապօգնություն են կանչում՝ ընդհուպ մինչեւ դեղ ներարկելու համար: Պատրա՞ստ է շտապօգնության ծառայությունը սպասարկելու բոլորին այնպես, որ իրոք շտապօգնության անհրաժեշտություն ունեցող լուրջ հիվանդները չտուժեն՝ երկար սպասելով բժիշկների գալուն, մինչ նրանք միայն դեղի կարիք ունեցող հիվանդին են այցելել:

Հակակոռուպցիոն կառույցի անդամի համոզմամբ՝ դեղերի բացթողման նոր կարգը նաեւ մի շարք կոռուպցիոն ռիսկեր է առաջացնելու, քանի որ օրենքում եղած բացերը մեքենայությունների հնարավորություն են ստեղծում: Մասնավորապես օրենքով կարգավորված չէ, թե դեղատոմսը կորցնելու դեպքում բժիշկն ինչ քայլեր պետք է ձեռնարկի: Եթե հիվանդը դեղատոմսը կորցնի, կարո՞ղ է երկրորդը ձեռք բերել, թե բժիշկն այլեւս իրավունք չունի նոր դեղատոմս տրամադրելու: Դատելով օրենքի կիրառման համար պատասխանատու պետական կառույցների հայտարարություններից, թե դեղատոմսերի քանակը սահմանափակ չէ, կարելի է ենթադրել, որ այն կորցնելու դեպքում հիվանդը կարող է նորը ստանալ՝ այդպես մի քանի անգամ:

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031