Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսում են մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ նման այլ բարձր արժեքներից, բայց մյուս կողմից… «Ժողովուրդ»

Մարտ 01,2018 11:31

Համաձայնեք՝ Հայաստանի իշխանությունների փարիսեցիությունը սահմաններ չունի։ Միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ հանդիպումներին ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Էդվարդ Նալբանդյանը, ե՛ւ, ընդհանրապես, ՀՀ մյուս բարձրաստիճան պետական պաշտոնյաները միանգամից սկսում են խոսել մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ նման այլ բարձր արժեքներից, բայց մյուս կողմից՝ Հայաստանում նույն այդ իշխանությունն ամեն քայլափոխի ոտնահարում է ժողովրդավարական արժեքները, խախտում մարդու իրավունքները, օրենքը կիրառում ընտրողաբար՝ դատական համակարգը պահելով կախվածության մեջ եւ այսպես շարունակ։

Բավական է միայն հիշել, թե իշխանություններն ինչ բիրտ մեթոդներով սկզբում տրոհեցին քաղաքական դաշտը, եւ հետո ինչ այլանդակ կեղծիքների արդյունքում անցկացրին սահմանադրական հանրաքվեն։ Հիմա դրանից հետո խոսել ժողովրդավարական արժեքների մասին, միաժամանակ հիշեցնելով կեղծիքներով ընդունված Սահմանադրությունը, մեղմ ասած՝ «սիրուն չէ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031