Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը հաղթանակ է տարել պետության, պետականության, ապագայի հանդեպ. «Հայկական ժամանակ»

Մարտ 01,2018 11:17

10 տարի առաջ այս օրը ՀՀ քաղաքացին ընդվզեց անարդարության, կեղծիքի, թալանի, լկտիության, անպատժելիության, բեսպրեդելի դեմ։ Ընդվզեց ու դիմադրության բացառիկ, աննախադեպ օրինակ ցույց տվեց։ Դիմադրեց այնքան, որքան հնարավոր էր։ Դիմադրեց ավելի շատ, քան հնարավոր էր։ Իշխանությունը կարողացավ անզեն քաղաքացու դիմադրությունը հաղթահարել միայն զենքով՝ Երեւանի կենտրոնում մարդկանց վրա կրակելով, մարդ սպանելով։ Իշխանությունը հաղթե՞ց։

Ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո։ Սերժ Սարգսյանը դրանից 40 օր անց ստանձնեց պաշտոնը, մարդասպանները մինչ օրս չեն բացահայտվել ու չեն պատժվել, մարդ սպանելու հրամաններ տվածները այսօր ազատության մեջ են ու զբաղեցնում են պաշտոններ, հարյուրավոր մարդիկ հայտնվեցին բանտերում…։

Թվում է, թե հաղթեց։ Բայց անցած 10 տարիների ընթացքում, նույնիսկ պաշտոնական տվյալներով, Հայաստանը լքել է 380-420 հազար մարդ։ Հայաստանի համախառն ներքին արդյունքը անցած 10 տարիների ընթացքում դոլարով արտահայտած չի աճել։ Աղքատությունը խորացել է՝ 27.6 տոկոսից հասնելով 30 տոկոսի։ Պետական պարտքը կրկնապատկվել է՝ 3 միլիարդ դոլարից հասնելով 6 միլիարդի….։ Ցուցանիշները, ընդ որում՝ խիստ պաշտոնական, կարելի է շարունակել։

Ու դրանցից պարզ կդառնա, որ իշխանությունը հաղթանակ է տարել պետության, պետականության, ապագայի հանդեպ։ Այն զավթել է մեր երկիրը ճիշտ այնպես, ինչպես կզավթեր օտարը՝ զենքով։ Զավթել ու մսխում է երկրի նյութական ու մարդկային ռեսուրսները։ Որքան սա կտեւի՝ դժվար է ասել։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031