ԱԺ այսօրվա նիստում քվեարկության դրվեց Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին հարցը: Դեմ քվեարկեց 33, իսկ կողմ՝ 61 պատգամավոր, նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:
Ըստ այդմ, մինչեւ հոկտեմբերի մեկը արգելվում է Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն իսկ ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չի արգելվում:
Հիշեցնենք, որ աջ ղեկով ավտոմեքենաների վարորդների մի մասը դեմ էր նախագծին՝ նշելով, որ 1000-ից ավելի աջ ղեկով մեքենաներ գնվել էին մինչեւ Կառավարության նշյալ որոշումը եւ չեն կարողանում «հասնել» գնորդներին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ