Լրահոս
Օրվա լրահոսը

Նահանջո՞ւմ է արդյոք Ալիևը. «Հայոց Աշխարհ»

Մարտ 01,2018 10:46

Վերջին շրջանում Ադրբեջանի տարբեր մակարդակի պաշտոնյաների ջանքերով սկիզբ առած Իլհամ Ալիեւի հայտնի «երեւանյան հայտարարության» վերանայումն ավարտվեց Ժնեւում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում արտգործնախարար Էլմար Մամեդյարովի չափազանց խաղաղասիրական ելույթով՝ անհասկանալի թողնելով այն հարցը, թե ինչո՞ւ է ադրբեջանական ղեկավարությունը վերադառնում ելման դիրքեր։
Եթե սա ուղղագիծ նահանջի վկայություն է, ապա ի՞նչ կարիք կար Է. Մամեդյարովին զուգահեռ՝ հրապարակ բերել Ի. Ալիեւի անպաշտոն խոսնակ Ալի Հասանովին։ Ելույթ ունենալով «Ադրբեջանցիների եվրոպական կոնգրեսում»՝ նա Ղարաբաղի գրավումը մեկ շաբաթվա հարց է համարել՝ ասպարեզ նետելով այն միտքը, թե այդ հարցում Ադրբեջանին խանգարում է սոսկ Եվրոպայի հայկական լոբբին։

Որքան էլ բարձր գնահատենք արտասահմանի մեր հայրենակիցների իրականացրած աշխատանքը, լավ ենք հասկանում, որ այդպես չէ։ Ուրեմն Ի.Ալիեւի խնդիրը արժանապատիվ նահանջի բեմականացումն է՝ աղավնու (Է.Մամեդյարով) եւ բազեի (Ա.Հասանով) ցուցադրության միջոցով։

«Ենի Ազարբայջանի» համագումարում Իլհամ Ալիեւի արտաբերած զառանցանքը նորություն չէ մեզ համար։ Մտահոգության տեղիք է տալիս հայտարարության պահի ու ձեւի ընտրությունը, որովհետեւ կուսակցական համագումարները ոչ թե տեսլականների, այլ քաղաքական ծրագրերի առաջադրման ամբիոն են։ Դրանով սկիզբ առած նախագահական ընտրարշավի առանցքային խնդիր հռչակելով Հայաստանի ոչնչացման նպատակը՝ Ադրբեջանի ղեկավարությունը արդեն սկսել էր միջազգային հանրության տրամադրությունների բացահայտ շոշափումը, մինչդեռ պատերազմի քարտ բլանշը հրապարակավ չի տրվում։

Հետեւաբար ալիեւյան զառանցանքը վերածվեց միջազգային հանրության տրամադրությունների «մոնիտորինգի», որի արդյունքները միանգամայն զրոյական էին Ադրբեջանի համար։

Բայց հարկ է խոստովանել նաեւ, որ դրանք այնքան էլ դրական չէին մեզ համար, որքան որ կարելի էր սպասել։ Սկզբում՝ Մոսկվայից, հետո՝ Փարիզից, վերջում՝ բավական ուշացումով Վաշինգտոնից Ալիեւին ուղղված զգուշավոր դիտողությունները, բայց ոչ հստակ նախազգուշացումները հասկանալի դարձրին, թե ինչու ալիեւյան զառանցանքը ժամանակային առումով համընկավ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի կողմից 2018-ին Ղարաբաղում պատերազմի կանխատեսման հետ։
Վաշինգտոնից հնչած կանխատեսման մեջ տեղ էր գտել Ռուսաստանին ուղղված անթաքույց ակնարկն առ այն, որ լայնածավալ պատերազմի դեպքում Մոսկվան ստիպված է լինելու խաղի մեջ մտնել հօգուտ իր դաշնակից Հայաստանի։ Գերտերությունների գործելաոճում նման ակնարկները ծառայում են որպես ճնշման լծակ, տվյալ պարագայում՝ Ռուսաստանին անցանկալի պատերազմի մեջ ներքաշելու սպառնալիք։

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031