Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հասարակությունը չի կարողանում պարտադրել բացահայտում, ապա գոնե պարտավոր է պահել հիշողությունը. «Ժամանակ»

Մարտ 01,2018 10:37

Պետության դեմ 10 տարի առաջ գործված հանցագործության չբացահայտվածությունը, անգամ բացահայտման գործընթացի, հանրային գործընթացի բացակայությունը, ինչպես նաև այն, որ Մարտի 1-ը դարձնելով որոշակի քաղաքական առևտրի առարկա, մշտապես հրատապ են պահում նմանատիպ իրադարձությունների կրկնության վտանգը՝ այսօր, վաղը, մի քանի տարի անց:

Կարևոր չէ՝ երբ և ինչպես, կարևորն այն է, որ կատարվել է ոտնձգություն պետության դեմ, և եթե այն մնում է չբացահայտված, ապա մնում է նաև այն համոզումը՝ կատարողների և պատվիրատուների, գուցե կազմակերպիչների մոտ, մասնակիցների մոտ, որ նման բան, ուրեմն, հնարավոր է նաև հետագայում: Նմանօրինակ դեպքերում, միայն բացահայտումն է հետագայում կրկնություններից կամ կրկնօրինակումներից զերծ մնալու ամենահուսալի երաշխիքը:

Մարտի 1-ի մասով այդ երաշխիքը, փաստորեն, չի ստացվել, և առայժմ ընդամենը որպես երաշխիք ծառայում է այն, որ ողբերգությունը բավական թարմ է բոլորի հիշողության մեջ և միայն դրա ուժով կատարում է ժամանակավոր կանխարգելիչ դեր: Երբ հիշողության ուժը օբյեկտիվորեն կսկսի նվազել տարիների ընթացքում, դրանով կավելանա կրկնության վտանգը, քանի դեռ չկա լիարժեք բացահայտում կամ բացահայտման իրական գործընթաց։

Եվ ուրեմն, եթե հասարակությունը չի կարողանում պարտադրել բացահայտում, ապա գոնե պարտավոր է պահել հիշողությունը, չնահանջել այս առումով, հիշել միշտ՝ գոնե այդպես կանխարգելիչ գործոնը պահելու համար:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031