Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ Օփեն» շախմատային փառատոնը: Ուժեղագույնների «A» խմբում եզրափակիչ տուրից առաջ մրցանակային տեղերից մեկին հավակնում էին Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը:
Սակայն վճռորոշ տուրում նրանք չկարողացան անհրաժեշտ մեկ միավոր վաստակել եւ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 6-ական միավորով պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, հինգերորդ եւ ութերորդ հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ