Սարյանը ծաղիկներ է նկարում ապակու վրա: Շատերին, իհարկե, ծանոթ են այս կադրերը։ Սա Լաերտ Վաղարշյանի «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի կադրերն են, նկարահանված 1965 թվականին։ Ապակու վրա աշխատելու ռեժիսորի գաղափարը հիանալի հնարավորություն էր բացահայտելու Սարյանին ստեղծագործելու պահին: 85-ամյա Վարպետը չի անում նախնական որևէ էսքիզ: Վրձնով ու ներկով նկարում է հենց ապակու վրա:
Տեքստի հեղինակը՝ Իլյա Էրենբուգն է, երաժշտության հեղինակը՝ Վարպետի որդին՝ Ղազարոս Սարյանը, իսկ օպերատորը՝ Մարատ Վարժապետյանը, որին էլ վարպետը ֆիլմի նկարահանումներից հետո նվիրեց այս նկարը։
Հետագայում Մարատ Վարժապետյանի ընտանիքը վաճառել է աշխատանքը, և տաս տարի առաջ մոսկվաբնակ ռուս կոլեկցիոներ Յուրի Նոսովը գնել է այն Շվեդիայի աճուրդում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: