Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանցի վարորդները դժգոհ են Վրաստանում ԱՊՊԱ-ի գներից

Փետրվար 28,2018 22:45

Մարտի 1-ից Վրաստանի տարածք մտնող, այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցի տերը Վրաստան մտնելիս պարտավոր է ապահովագրել տրանսպորտային միջոցը: Ավտոտրանսպորտի ապահովագրություն կատարվելու է Վրաստանի Սարպի, Ցիտելի Խիդի, Սադախլո եւ Կազբեգի սահմանային անցակետերում:

Առանց ապահովագրելու Վրաստանի տարածքում տրանսպորտային միջոցների շարժի դեպքում վարորդը տուգանվելու է 100-200 լարիի չափով, որը մոտավորապես կազմում է 20-40 հազար դրամ:

Վրաստան մտած մարդատար ավտոմեքենաների համար պահանջվում է մինչեւ 15 օր ժամկետով ապահովագրում կատարել, որի դեպքում պետք է վճարել 30 լարի, որը մոտ 6000 դրամ է: Ավտոտրանսպորտի ապահովագրում կատարվելու է նաեւ 30 եւ 90 օրով եւ մեկ տարով:

Մարդատար ավտոմեքենայի մեկ տարով ապահովագրության վճարը սահմանված է 295 լարի, կամ մոտ 59 հազար դրամ: Ավտոբուսների եւ բեռնատար ավտոմեքենաների ապահովագրության վճարները ավելի մեծ են:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանը սահմանակից է Վրաստանին: Նոյեմբերյանցի վարորդները կողմ են, որ Վրաստան մտնող իրենց ավտոմեքենաներն ապահովագրվեն, ինչը իրենց հնարավորություն կտա այդ երկրում ավտովթարների դեպքում նյութական քիչ վնասներ կրել: Սակայն վարորդները մեզ դժգոհեցին, որ ավտոմեքենաների ապահովագրության վճարները Վրաստանում բարձր են սահմանվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Իսկ հայկական ապահովագրությունը չի՞ անցնում։ Եթե ոչ, վրացական մեքենաները հայաստան մտնելիս թող նույն պայմանները դնեն…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728