Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Աթոռն, ըստ էության, ոչինչ չարեց, այլ առաջնորդվեց դարերից եկած սկզբունքով՝ «Ոչինչ չանենք, որ չսխալվենք»». Արագած Ախոյան

Փետրվար 28,2018 20:21

«Պոլսո Հայոց պատրիարքարանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ Գերագույն Հոգևոր խորհրդի հայտարարությունը ցույց տվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սպառել է իրեն,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը: Ըստ նրա՝ «Մայր Աթոռն, ըստ էության, ոչինչ չարեց, այլ առաջնորդվեց դարերից եկած սկզբունքով՝ «Ոչինչ չանենք, որ չսխալվենք»:

Արագած Ախոյանի խոսքով, Արամ Աթեշյանը, համբուրելով թուրքական իշխանությունների ոտքերը, կարողացավ օրինական տեղապահ ընտրված Գարեգին Սրբազան Բեքչյանին հեռացնել Պոլսո Հայոց պատրիարքարանից, և մնալ անպատիժ. «Մենք լուրջ հայտարարության էինք սպասում, բայց եղավ այն, ինչ-որ միշտ եղել է: Գերագույն Հոգևոր խորհուրդն այս հայտարարությունում նույն հարթության վրա դրեց օրինական տեղապահ ընտրված Սրբազան Բեքչյանին և «զոռբա» Աթեշյանին»:

«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամները պատրաստվում են հանդիպել շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում պոլսահայության և թուրքական իշխանությունների եւ պատրաստվելու են Պոլսո Հայոց պատրիարքի գալիք ընտրություններին:

Սփյուռքահայ լրագրող, պատմաբան Գևորգ Յազըճյանն էլ կարծում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնվել է անելանելի վիճակում. «Ուզում եմ հարց տալ Մայր Աթոռին. Այս պահին ի՞նչ կարգավիճակ ունի Ձեզ համար Գարեգին Սրբազան Բեքչյանը, պատրիարքական տեղապահ է, թե՞ ոչ: Մայր Աթոռը գահակալի հետ միասին անճարակ վիճակում է հայտնվել, քանի որ այդ մարդիկ կեղծիքով են ընտրված: Կեղծիքի վերջն այսպես է լինում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ara says:

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չափազանց շատ է Պոլսո պատրիարքի հարցը ու հայտնվել անելանելի վիճակում. ???????????????????

  2. Հավատացյալ says:

    Թուրքական իշխանությունների դրածո Աթեշյանն իր խարդավանքներով արդեն իր սև գործի կեսը արեց` ընտրված տեղապահ Գարեգին արքեպիկոպոս Բեկչյանին հասցրեց հոսահատության և հեռացրեց երկրից: Նա հիմա հանգիստ կզբաղվի Պոլսիո պատրիարքի հետագա ընտրությունների իր ուզած ձևով կազմակերպելու հարցով: Իսկ ինչ է անում հիմա Մայր Աթոռը, այս հարցում նա կարծես խոր քուն է մտել: Այս պասիվությունից կարելի է ենթադրել, որ Աթեշյանն իրենց էլ է ձեռնտու: Եթե այդպես չէ, ապա ինչն է խանգարում պոլսահայ համայնքի կողմից անընդունելի Աթեշյանին կարգալույծ անել գործող կանոնները խախտելու և խառնիճաղանչ ստեղծելու համար: Դրա փոխարեն մեր կաթողիկոսը խեղճուկրակ “անհնազանդներին” կարգալույծ անելու մեծ վարպետ է դարձել: Այս պահին մեր հոգևոր կյանքոմ Պոլսիո պատրիարքի ընտրությունը թերևս ամենակարևոր հարցն է և այստեղ է վճռականություն պահանջվում: Թե չէ Աթեշյանի նմանին հորդորներով ոչինչ չես համոզի, նրան միայն պատժելը կազդի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728