Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում տեղի ունեցած հեռուստաբանավեճի ընթացքում վիրավորել է նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակին այն բանից հետո, երբ վերջինս բաժակով ջուրը դատարկել է նրա վրա: Միջադեպը տեղի է ունեցել նախագահի երրորդ թեկնածու Սերգեյ Բաբուրինի ելույթի ժամանակ, երբ Ժիրինովսկին իր մեկնաբանություններով խանգարում էր նրան, իսկ Սոբչակին դա դուր չեկավ:
Մասնավորապես, Բաբուրինին հատկացված ժամանակահատվածում Ժիրինովսկին սկսել է միջամտել նրան: Սոբչակը նրան կոչ է արել հանգստանալ, ինչին Ժիրինովսկին պատասխանել է՝ «հիմար»: «Պետք չէ փողոցից այստեղ բերել ճղճղան քածերի: Կեղտ է այս ամենը: «Дом-2»-ն անառականոց է: Թողը ձայնը կտրի»,- ասել է Ժիրինովսկին:
«Дом-2»-ի մասնակիցներն իրենց ավելի պարկեշտ են պահում, քան Դուք»,- պատասխանել է Սոբչակը:
Ժիրինովսկին շարունակել է վիրավորել Սոբչակին, որից հետո վերջինս բաժակով ջուրը դատարկել է նրա վրա:
«Ձեզ կարգին պահեք: Ես կիրառում եմ Ձեր իսկ մեթոդները»,- ասել է Սոբչակը, որից հետո Ժիրինովսկին հայհոյանքների տարափ է թափել ուղիղ եթերում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ