Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Կարայանը` Կարեն Կարապետյանի ձեռքբերումների մասին

Փետրվար 28,2018 17:54

«Սոցիալական վիճակը չի կարող վատանալ, բայց որպեսզի արդյունքները տեսանելի լինեն, պետք է դա երկարատեւ լինի»,- խորհրդարանում, լրագրողներից մեկի հարցին`եթե 2017-ին ներդրումները աճել են, նաեւ ՀՆԱ-ի աճ կա, ինչո՞ւ է երկրում սոցիալական վիճակը վատացել: Թե ինչքան եւ ինչ բնույթի ներդրումներ են եղել, Սուրեն Կարայանը ասաց`կառավարության կայքէջում նայեք:

Լրագրողները հետաքրքրվեցին`ինչի՞ հաշվին է ՀՆԱ-ն 7,7 տոկոս աճ գրանցել: Ի դեպ, վերջին տարիների համար դա աննախադեպ է: Սուրեն Կարայանը բացատրեց` աճը հիմնականում ծառայության եւ արդյունաբերության աճի հաշվին է. «Արդյունաբերության աճի` 12.6%-ի մեջ մեծ տեսակարար կշիռը մշակող արդյունաբերությունն է, որի աճը եղել է 15.7%, մշակող արդյունաբերությունն ապահովել է 9.7%»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` գոհացուցի՞չ է, որ ներդրումների մեծ մասը հանքարդյունաբերության ոլորտում են կատարվել: «Ոչ միայն հանքարդյունաբերություն, այլ բոլոր ոլորտներում կան ներդրումներ»,-խուսափողական պատասխան տվեց նախարարը:

Հարց հնչեց`քաղաքական ենթատեքստ չկա՞ աճի այս տեմպերում, քանի որ վերջին 10 տարում առաջին անգամ է նման ծավալի ներդրումներ եւ ՀՆԱ աճ արձանագրվել: «Ոչ»,- կտրուկ պատասխանեց Սուրեն Կարայանը: Լրագրողի դիտարկմանը` Կարեն Կարապետյանի՞ ձեռքբերումն է, նախարարը հակադարձեց. «Սա կառավարության եւ իշխող կուսակցության ձեռքբերումն է»:

Սուրեն Կարայանն անպատասխան թողեց հարցը`այս ձեռքբերումները կպահպանվե՞ն վարչապետի փոփոխությունից հետո:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728