Ելնելով բիզնեսի զարգացումից բխող կարիքների աճից և աշխատակիցների առավել արդյունավետ գործունեության համար պայմաններ ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղակայվել է նոր հասցեում, որը վերանորոգվել է Բանկի կողմից և համապատասխանում է բոլոր ժամանակակից տրենդներին:
2018 թ. փետրվարի վերջին ավարտվեց “ՎՏԲ-Հայաստան Բանկի” ՓԲԸ գլխամասային գրասենյակի աշխատակիցների, ինչպես նաև Բանկի ապարատա-ծրագրային համալիրի (որոնք գտնվում էին Նալբանդյան փող., 46 հասցեում) տեղափոխությունը Մոսկովյան 35 հասցեում գտնվող “Մոսկովյան Պլազա”-ի շենք: Նոր գրասենյակը, որը տեղակայված է շենքի չորս հարկերում, հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք համապատասխանում են ժամանակակից բանկային գրասենյակի պահանջներին:
Հանդիսանալով ՀՀ շուկայում խոշորագույն գործատուներից մեկը, նոր շենքում ՎՏԲ-Հայաստան Բանկը կարողացել է ոչ միայն լուծել Բանկի 3 տարբեր շենքերի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների մարդկային ռեսուրսների մեկ գրասենյակում կենտրոնացման ռազմավարական խնդիրը, այլև ստեղծել ժամանակակից և հարմարավետ պայմաններ արդյունավետ աշխատանքի և ստորաբաժանումների միջև փոխգործակցության համար:
Նոր գրասենյակում աշխատակիցների համար ստեղծվել են “Բաց գրասենյակ”, սննդի և հանգստի գոտիներ՝ աշխատանքի առավել հարմարավետ պայմաններ ապահովելու և աշխատակիցների աշխատունակության բարձրացման նպատակով: “Մոսկովյան Պլազա”-ում նաև կբացվեն 2 նոր մասնաճյուղ.
-երկրորդ պրեմիում գրասենյակը Private Banking ձևաչափով
-գրասենյակ իրավաբանական անձանց համար, որը կտեղափոխվի “Մոսկվայի Տուն” շենքից:
“Մոսկովյան Պլազա” շենքում նաև կստեղծվի հաճախորդների բանկոմատներով և վճարային տերմինալներով հագեցած 24/7 ինքնասպասարկման գոտի:
ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակի աշխատանքի ռեժիմ. երկ-ուրբ, 9:00-18:00:
Հիշեցնենք նաև, որ 2017 թ.-ի վերջում ՎՏԲ- Հայաստան Բանկի սպասարկման բաժինը, որը նախկինում գտնվում էր Նալբանդյան, 46 հասցեում, սկսել է գործել Պուշկինի 3/1 հասցեում գտնվող “Պուշկին” մասնաճյուղում, որը հագեցած է հաճախորդների 24/7 ինքնասպասարկման առաջին գոտիով: