Մեկ տարի կալանավայրում անցկացնելուց հետո նույնիսկ Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը չի պատրաստվում հրաժարվել պայքարից: «Եթե մարդու ներսում ազատության պահանջ կա, ինքը դրանից չի կարող հրաժարվել, այսինքն պայքարը շարունակվում է: Մեկ տարին ինձ ներքին խաղաղություն տվեց կալանավայրում: Բնականաբար ինձ ձերբակալումը եւ մեկ տարով ազատությունից զրկելը կապված էր իմ քաղաքական գործունեության հետ»,- «Ա1+»-ին ասաց Արմեն Միքայելյանը:
Հիմնադիր խորհրդարանի անդամը բերման էր ենթարկվել 2016 թ հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը՝ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ակցիային մասնակցելուց հետո։
Երբ Խորենացի փողոցի հանրահավաքն ավարտված է եղել, արդեն տուն հասնելու ճանապարհին քաղաքացիական հագուստով անձինք նրան նստացրել են մեքենան եւ տարել բաժին: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենք: « Իրենք զենքը դրել են գոտկատեղիս, այնուհետեւ իրենք էլ հանել են: Առանց փաստի դատապարտեցին: Մանր -մունր հանգամանքներին դեռ չեմ անդրադառնում»:
Դատարանում ցուցմունք են տվել նաեւ Արմեն Միքայելյանի հարազատները եւ նշել, որ նա զենք չի ունեցել: Դատարանը, սակայն, արժանահավատ չի համարել նրանց ցուցմունքները:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ