Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» թերթը օրինակ է բերում Հայաստանի սահմանին գտնվող թուրքական Մուստաֆա Քոչաք սահմանային պարեկակետը: Այստեղ թուրք զինվորները շուրջօրյա հսկողություն են իրականացնում նույնիսկ -15 աստիճան ցրտի պայմաններում:
Սահմանին տեղադրված են ջերմային տեսախցիկներ, որոնք հնարավորություն են տալիս անմիջապես արձանագրել ցանկացած սահմանահատում և համապատասխան միջամտություն կատարել։
Պարեկակետի տարածքն ընդգրկում է շուրջ 10կմ լայնությամբ սահմանային հատված, որտեղ հերթափոխով խստացված հսկողություն է իրականացվում թե սահմանագծից և թե դիտակետերից։
Աղբյուր` Ermenihaber.am