Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը խոսեց «Ելքի» եւ անբարոյական գործարքի մասին

Փետրվար 28,2018 15:45

ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը` խոսելով «Ելք» խմբակցության նախաձեռնած 2008 թ. մարտի 1ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների մասին, նշեց. «Եթե ԱԺ-ում ընդունվի մի որոշում, որը նախատեսելու է միայն մարտի 1-ի զոհերի հարազատների փոխհատուցում, դա լինելու է իշխանության պլանի իրագործումը»:

Նա հավելեց, որ Հայ ազգային կոնգրեսը եւս ժամանակին տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել, այդ թվում նաեւ մարտի 1-ի վերաբերյալ, ու նրա խոսքով, իշխանությունն անընդհատ մերժել է:

Այնուամենայնիվ, իրենք ողջունելի են համարում, որ թեման նորից բացվել է. «Թեման ակտիվ պահելը հատկապես մարտի 1-ից առաջ շատ կարեւոր է, ողջունելի…Բայց մի խնդիր կա, Կոնգրեսը մարտի 1-ի հետ կապված իր առաջ 3 նպատակ էր դրել` արդարադատության մատուցում, մարտի 1-ը որպես պետական բռնությունների հիշատակի օր հռչակելու, կատարվածը դատապարտելու խնդիրը եւ փոխհատուցումը, մենք դեմ ենք միայն երրորդ կետով հարցի լուծմանը»:

ՀԱԿ անդամը փետրվարի 28-ին կայացած ասուլիսում նաեւ շեշտեց. «Անպարկեշտ ձեւով անընդհատ փորձում են մարտի 1-ի էջը փակել` լուծելով միայն փոխհատուցման հարցը: Սա միշտ եղել է իշխանության պլանը»:

Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց. «2013թ. իրենք այդ պլանը փորձեցին առաջ մղել, եւ շրջանառության մեջ դրվեց մի նախագիծ, որտեղ խոսքը գնում էր միայն մարտի 1-ի զոհերի ծնողների եւ հարազատների փոխհատուցման մասին, սակայն նույն մարտի 1-ի զոհերի ծնողների ճնշման ներքո այդ նախագիծը դուրս մղվեց: Ակնհայտ էր, որ խոսքը, ըստ էության, արյունը գնելու մասին էր: Այսինքն, իշխանություններն այդպիսով ասում են` փոխհատուցումը տալիս ենք, լռեք, պրծեք, բացահայտման մասին չենք խոսում:

Սա իշխանության պլան է: Եվ եթե այսքանից հետո ԱԺ-ում քննարկումների արդյունքում ընդունվի մի որոշում, որը նախատեսելու է միայն փոխհատուցում, դա լինելու է հենց իշխանության պլանի իրագործումը: Եթե մեր ներկայացրած կետերը հաշվի առնված տեքստով որոշում ընդունվի, մենք կծափահարենք «Ելք» խմբակցությանը, բայց եթե ձեռք բերվի համաձայնություն, եւ միայն մնացած հարցերը կհանեն ու կմնա միայն փոխհատուցման հարցը, այդ դեպքում մենք սա կհամարենք անբարոյական գործարք»:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728