Վանում 30 օր ժամկետով արգելվել է տարաբնույթ միջոցառումների անցկացումը:
Վանի նահանգապետարանի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ նահանգում կարգելվի ցույցերի, քայլերթերի, բողոքի ակցիաների, հիշատակման արարողությունների և առհասարակ ցանկացած հավաքների անցկացումը: Բացառություն են կազմում պետական մարմիների կողմից իրականացվող միջոցառումները:
Արգելքը ուժի մեջ կմտնի սույն թվականի փետրվարի 28-ից:
Հայտարարության մեջ նշվում է, որ արգելքի կիրառման նպատակը նահանգում խաղաղության պահպանումը, քաղաքացիների կյանքի և ունեցվածքի անվտանգության ապահովումն է:
Աղբյուր` Ermenihaber.am