Aravot.am-ին է դիմել ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» ջոկատի անդամ Արմեն Սարգսյանը՝ հայտնելով, որ այսօրվանից Ազատության հրապարակում հացադուլ է սկսելու:
«Կնոջս առողջական խնդիրները լուծելու համար բանկից գումար եմ վերցրել՝ 1 միլիոն հարյուր հազար դրամ, ու դրա դիմաց տունս գրավ դրել: Մեկ տարուց ավելի՝ վճարումները պարտաճանաչ կատարել եմ: Այն ժամանակ դեռ աշխատում էի…սակայն հիմա աշխատանք չունեմ, բանկը տունս աճուրդի է դրել: Խնդրում եմ կառավարությանը եւ իշխանություններին միջամտել՝ տունս աճուրդից հանել, ես իմ վճարումները կկատարեմ»,-մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկը:
Նա նշեց, որ տարիքի պատճառով ոչ մի տեղ իրեն աշխատանքի չեն վերցնում: Արմեն Սարգսյանը զինծառայող որդի ունի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ