Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման համար կփոխհատուցի 5 մլն. ՀՀ դրամ

Փետրվար 28,2018 13:33
bnapahpanutyun

Ս.թ. հունվարի 16-ից փետրվարի 4-ը ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ստուգում է անցկացրել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում, որի արդյունքում պարզվել է, որ ընկերությունը խախտել է՝

1.ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ, 37-րդ հոդվածների հետևյալ պահանջները.

-իրականացվել է ջրօգտագործման թույլտվությունից ավել ջրառ,

-սահմանված կարգով չի իրականացվել ջրառի հաշվառում,

-չի մշակվել արդիական տեխնոլոգիաների կիրառման ջրային ռեսուրսների մոնիտորինգ, բարելավող և աղտոտման նվազեցման, կանխման միջոցառումներ,

-չի մշակվել և իրականցվել ջրակորուստների կրճատման և նորմավորման ջրաքանակների արդյունավետ օգտագործման միջոցառումների ծրագիր,

-2017 թվականի վթարի հետևանքով արտադրական հոսքաջրերն աղտոտել են 200 մ2 հողային տարածք, ինչը ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պահանջով մաքրվել է,

-նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է վարչական պատասխանատվություն 200.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հաշվարկվել է ջրային ռեսուրսների աղտոտման և ավել ջրառի համար ջրային ռեսուրսներին հասցված վնաս 3.070.914 ՀՀ դրամի չափով։

2.«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 15-րդ հոդվածների պահանջները

-մթնոլորտային օդ է արտանետվել թույլտվությունից ավել փոշի և առանց թույլտվության ածխածնի ազոտի օքսիդներ,

-նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 80-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 150.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև մթնոլորտային օդին հասցված վնասը կազմում է 1.933.060 ՀՀ դրամ։

3.«Թափոնների մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 13 –րդ հոդվածների պահանջները.

-չի մշակվել թափոնների անձնագրերը և թափոնների գոյացման և տեղադրման սահմանաքանակները,

-նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2011 հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 50.000 ՀՀ դրամի չափով։

-«Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 61-րդ և 69-րդ հոդվածների պահանջները.

-բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին սահմանված կարգով վճարները չեն կատարվել,

-օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադրման և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների վճարները սահմանված կարգով չեն կատարվել,

-նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 601-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 150.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև նախազգուշացում` խախտումները վերացնելու համար։

Այսպիսով նշված խախտումներն առաջացնում են շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնում 5.003.974 ՀՀ դրամ և վարչական պատասխանատվություն` 200.000 ՀՀ դրամի չափով։

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728