Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանն ամենաշատ ձայները ստացավ. Բարձրագույն դատական խորհրդի կազմն ընտրվեց

Փետրվար 28,2018 13:09

Բարձրագույն դատական խորհրդի կազմում առաջին պաշտոնում Գագիկ Հարությունյանի թեկնածությունն էր ներկայացված: Այսօր ԱԺ 105 պատգամավորներից 98-ը քվեարկությանը մասնակցելով՝ նրան ընտրել են այդ պաշտոնում փակ գաղտնի քվեարկությամբ՝ 96 կողմ, 2 դեմ ձայներով:

Նա ընտրվել է հնգամյա ժամկետով:

Խորհրդի անդամի երկրորդ պաշտոնում Գեւորգ Դանիելյանի թեկնածությունն էր ներկայացվել: Քվեարկության արդյունքներով՝ մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր, կողմ է քվեարկել 90 պատգամավոր, դեմ՝ 7:

Նա նույնպես հնգամյա ժամկետով ընտրվել է:

Երրորդ պաշտոնում առաջադրված Լիպարիտ Մելիքջանյանի օգտին քվեարկել է 82 պատգամավոր, դեմ են եղել 15-ը, քվեաթերթիկներից մեկը անվավեր է եղել: Նա նույնպես ընտրվել է:

Չորրորդ պաշտոնում առաջադրված Հայկ Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 86 պատգամավոր, 11-ը դեմ է եղել, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է եղել:

Հինգերորդ պաշտոնում առաջադրված Սերգեյ Մեղրյանն էլ ստացել է 87 կողմ ձայն, 10-ը դեմ է եղել, քվեաթերթիկներից մեկն էլ անվավեր է համարվել: Նա եւ Հայկ Հովհաննիսյանը նույնպես ընտրվել են այդ պաշտոններում հնգամյա ժամկետով:

Բարձրագույն խորհրդի ընտրված անդամների երդման արարողությունը տեղի ունեցավ: Նրանք երդվեցին իրենց պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների եւ դատավորների անկախությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728