Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՄ անդամը Արմեն Սարգսյանի մասին. «Գուցե Անգլիայի թագուհու հետ կերուխում է արել, բայց չի կարող լավ նախագահ լինել»

Փետրվար 28,2018 12:36

Փետրվարի 28-ին «Հայելի» ակումբի հյուրերն էին ԱԻՄ նախագահության անդամներ Արկադի Վարդանյանը եւ Գագիկ Սարուխանյանը: Նրանք անդրադարձան ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին և ԱԺ-ում տեղի ունեցող քննարկումներին:

Արկադի Վարդանյանն ընթերցեց ԱԻՄ-ի հայտարարությունը, որը վերաբերում էր ՀՀ Սահմանադրական կարգը խախտելուն: Նա նշեց, որ չի կարող ՀՀ ԱԺ-ը նոր նախագահ ընտրել. «Նոր Սահմանադրության» մեջ ասված է, որ մինչեւ «Նոր սահմանադրության» ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելը գործում է 2005 թվականի «Սահմանադրությունը»: Դա նշանակում է, որ ԿԸՀ-ն պետք է նախապատրաստեր հաջորդ նախագահական ընտրությունները»

Մանրամասները՝ տեսանյութում:

Ըստ ԱԻՄ-ի հայտարարության, նախագահ պետք է ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ, հակառակը նա համարում է խեղկատակություն:

Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ իր խոսքերով՝ մարտի 2-ի ընտրություն կոչեցյալը ապօրինի է. «Մենք կոչ ենք անում այդ օրը հավաքել ԱԺ-ի դիմաց եւ թույլ չտալ Սահմանադրության նման կոպիտ ոտնահարումը: Նրանք ժամանակին «Սահմանադրությունը» խախտեցին իբր բարեփոխում անելով եւ հիմա իրենց «բարեփոխված Սահմանադրությունը» խախտում են: Մենք իրավունք չունենք լռելու, երբ խախտվում է Սահմանադրությունը, տրորվում երկրի բարոյահոգեբանական վիճակը»:

Գագիկ Սարուխանյանը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ հետեւյալ կարծիքի է. «Ինքը իրենց կրեմլյան կաթսայից է, ժամանակին, որ ինքը վարչապետ է նշանակվել, էլի կրեմլյան կադր է եղել…Կրեմլից նշանակված ամեն մեկին պետք է մերժենք, իրեն հո Անգլիայի թագուհի՞ն չի ուղարկել»:

Արկադի Վարդանյանն ասաց, որ Արմեն Սարգսյանի դեմ ոչինչ չունի, բայց գտնում է, որ նա ոչ մի բանով աչքի չի ընկել. «Ով համարակալում է հանրապետությունը, ասում է չորրորդ հանրապետության նախագահի, հինգերորդ հանրապետության նախագահ…կամ տխմար է, կամ օտար պետության լրտես, ինքը փաստորեն հոգեբանորեն նախապատրաստում է, որ կարող է լինել հինգերորդ հանրապետություն, որը կորցնելու է իր անկախությունը: Գուցե Անգլիայի թագուհու հետ ինքը կերուխում է արել, բայց չի կարող լավ նախագահ լինել»:

Նրա խոսքով, Արմեն Սարգսյանն այնպիսի մարդ է, որը իշխանության համար չի կարող խնդիր ստեղծել:

Գագիկ Սարուխանյանը Ալիեւի հայտարարություններին էլ անդրադարձավ, ասաց, որ դրանից հետո անիմաստ է բանակցությունների գնալը. «Դրանից հետո բանակցությունների գնալը դավաճանություն է»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728