Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ էր «բռնել» Գագիկ Հարությունյանի եւ Գեւորգ Դանիելյանի ձեռքը

Փետրվար 28,2018 12:18

«Դուք ուզում եք, որ ես հույս հայտնեմ, որ այս նույն խորհրդի ստեղծմամբ դատական համակարգը հարյուր տոկոսով վաղը լույսը կբացվի եւ կփոխվի: Այդպիսի միտք չեմ արտահայտի: Դա իմ լիազորությունից վեր է: Դեռ երկար ժամանակ դատական համակարգը կշարունակվի լինել այնպիսին ինչպիսին կա, բայց դրա համար համակարգային փոփոխություններ են պետք, ինչն էլ այս մարդիկ մեզ խոստանում են: Նրանք ունեն մտադրություն փոխելու, ես կարծում եմ պետք է հավատալ նրանց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը`պատասխանելով հարցին` նոր դատական մարմին է ձեւավորվում` Բարձրագույն խորհուրդ, ո՞վ է նորություն, որ իրենով կայացնի այդ մարմինը եւ հույս ներշնչի հանրության շրջանում, որ արդարությունը կվերականգնվի Հայաստանում:

Լրագրողներից մեկը հարցրեց` Գագիկ Հարությունյա՞նը պետք է հույս ներշնչի: «Ինչո՞ւ չպետք է Գագիկ Հարությունյանը հույս ներշնչի: Մարդը երկար տարիներ աշխատել է, պրոֆեսիոնալ է, վատ համբավ չունի հասարակության մեջ»: Դիտարկմանը` Գագիկ Հարությունյանը եւ Գեւորգ Դանիելյանը միշտ եղել են դատական իշխանության մեջ, այդ ամբողջ ընթացքում մեր դատական իշխանությունը կոռուպցիայի մեջ է եղել, Ալիկ Սարգսյանը հակադարձեց. «Ես չէի ուզենա մի մարդու հետ կապեիք այս ամեն ինչը: Չէի փորձի հատուկ պարզաբանումներ անել կամ արդարացնել դատական համակարգին: Իհարկե, խնդիրներ, թերություններ շատ կան, բայց կապել դա Գագիկ Հարությունյանի կամ Գեւորգ Դանիելյանի հետ, կարծում եմ` արդար չէ: Նրանք երկուսն էլ պատվով են աշխատել, որեւիցե մի բիծ, զգալի թերություն այդ տարիների ընթացքում թույլ չեն տվել»: Ալիկ Սարգսյանն ասաց նաեւ, որ նրանք հաճախ լծակ չեն ունեցել ինչ-որ գործընթացների վրա ազդելու:

Aravot.am-ի դիտարկմանը, որ ՍԴ-ն բավական անկախ մարմին է, ՍԴ նախագահն էլ բավական լայն լիազորություններ ուներ եւ հարցին`ի՞նչը կամ ո՞վ է Գագիկ Հարությունյանին կամ Գեւորգ Դանիելյանին խանգարել`ընտրակեղծարարների ձեռքը բռնել, Ալիկ Սարգսյանը պատասխանեց ընդհանրական դիտարկումներով. «Ես չեմ կարծում, թե սահմանադրական դատարանի նախագահը կամ գլխավոր դատախազը կարող էին այն աստիճանի փոփոխության ենթարկեին համակարգը, որ այն այսօր զերծ մնար այս տիպի քննադատություններից: Մի բան քաջ գիտակցեք` գոյություն ունի մի ամբողջ համակարգ, որի մեջ անհատ մարդիկ որոշակի դերակատարություն կարող են ունենալ ոչ այն աստիճանի, ինչը որ դուք ենթադրում եք»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728