Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմենուհի Ղազարյանը դատարան է միջնորդել՝ արգելելու Արթուր Բաղդասարյանին որոշակի գործողություններ կատարել

Փետրվար 28,2018 12:12

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանին

Թիվ ԵԿԴ 0262/02/17 քաղ. գործով

Հայցվոր՝ ՛՛Հայկանդուխտ՛՛ ԱԺ Կուսակցության  նախագահ  Արմենուհի Ղազարյանից

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայցի  ապահովում  կիրառելու  մասին

Ձեր վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ 0262/02/17 քաղ. գործը  ըստ  իմ հայցի ընդդեմ  ՛՛Հայկական  Վերածնունդ՛՛ կուսակցության  նախագահ  Արթուր  Վահանի Բաղդասարյանի ,  կառավարման  խորհրդի  անդամ  Անահիտ  Եղոյանի,  ՀՀԱՆ իրավաբանական անձանց  գրանցման  պետական  ռեգիստրի , ՛ ՛Հայկական Վերածնունդ՛՛  կուսակցության  հիմնադրման  վերաբերող  կանոնադրությունը , 21.02.16թ. կուսակցության  հիմնադիր  համագումարի  թիվ 1  արձանագրությունը, 01.03.16թ. կուսակցության  կառավարման  խորհրդի  անդամների  դիմումը  առոչինչ համարելու և որպես  հետևանք  նշված  կուսակցության  Պետ  ռեգիստրի  գրանցամատյանում 16.03.2016թ.  պետական  գրանցումն  անվավեր  ճանաչելու  պահանջով:

Շուրջ  մեկ  տարի  դատարանի  կողմից  հայցադիմումին ընթացք  տալը ձգձգելու  ընթացքում,  Արթուր  Բաղդասարյանը   ՀՎԿ-ի  համագումար  հրավիրեց 11.02.17թ. Օրինաց  Երկիր՛՛  Կուսակցությունը  ՀՎԿ-ին  միացնելու   օրակարգով:

Համաձայն  լրատվամիջոցների  տարածած  լուրերի  Արթուր  Բաղդասարյանը 24.02.18թ.  համագումար  է  հրավիրում ՛՛Հայկական  Վերածնունդ՛՛ կուսակցությունը ՛՛Օրինաց  Երկիր՛՛  կուսակցությանը  վերամիավորելու  օրակարգով,  դա  այն դեպքում, որ  11.02.17թ.  համագումարով  ՕԵԿ-ը  արդեն  միավորվել էր  ՀՎԿ-ին:

Միաժամանակ  հարկ  եմ  համարում  նշել,  որ 05.02.2018թ.  ՛՛Միավորված հայեր՛՛,  ՛՛Մեր  տունը  Հայաստանն  է՛՛,  ՛՛ Հայոց  հայրենիք՛՛,  ՛՛ Լիբերալ ժողովրդավարական՛՛,   ՛՛Ազգային  Արժեքների  Պահպանում՛՛, ՀՎԿ  հիմնադիր կուսակցությունները   գրավոր  դիմել  են  Արթուր Բաղդասարյանին և  հայտարարություն  են  տարածել, ըստ  որի  որոշել են  վերակազմակերպման միջոցով առանձնանալ  ՀՎԿ-ից:

Հետևաբար  հիմքեր կան  եզրահանգելու,  որ Արթուր Բաղդասարյանի  կողմից կատարվող մեկը  մյուսին  հակասող  գործողությունները կարող են  դժվարացնել  և անհնարին  դարձնել  դատարանի կողմից կայացվելիք դատական ակտի կատարումը:

Ելնելով  վերոգրյալից խնդրում եմ  ՀՀ քաղ. դատ օր-ի  97 հոդվածի համաձայն կիրառել  հայցի  ապահովում,  ՀՀ քաղ. դատ. Օր-ի 98-րդ հ. 1-ին մասի 2-րդ  և 3-րդ կետերով`

1.Պատասխանողին արգելել  որոշակի  գործողություններ  կատարելու

2.ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց գրանցման  Պետ  ռեգիստրին արգելել վեճի առարկային  վերաբերող  որոշակի գործողությունների կատարումը:

Կից ներկայացնում եմ`

1. ՀՎԿ հիմնադիր 5 կուսակցությունների  02.18թ. գրավոր դիմումը  պատճեն

2.02.18թ. ՀՎԿ-ի հայտարարությունը  պատճեն

Հայցվոր` Արմենուհի Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728