Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը սպառնացել է «կարճ ժամանակում ազատել ադրբեջանական հողերը օկուպացումից»: Նման հայտարարություն նա արել է Ամստերդամում՝ Եվրոպայի ադրբեջանցիների կոնգրեսի արտահերթ նիստում ելույթ ունենալիս:
Ինչպես հաղորդում է Trend-ը, Հասանովը նշել է, որ ադրբեջանական բանակն իր հագեցվածությամբ պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած առաջադրանք, և «ապրիլյան պատերազմը դրա ապացույցն է»:
«Եթե այսօր մեզ չխանգարեն, կամ մենք գանք եզրակացության, որ հայերը չեն ազատի ադրբեջանական հողերը, կարճ ժամանակում՝ մեկ շաբաթում, մեկ ամսում, մենք ի վիճակի ենք ազատել մեր հողերն օկուպացումից»,- ասել է Հասանովը:
Նա նաև նշել է, որ այժմ ադրբեջանական սփյուռքի խնդիրը պետք է լինի դիմադրություն ցույց տալ «հայկական ուժել լոբբիին»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ