«Եթե դուք կամ ընդհանրապես, ինչ որ մեկը կարծում է, որ այդ ոլորտում կա մեկ քայլանոց ինչ-որ բան, որը պետք է անել եւ խնդիրը լուծել, ես ասում եմ, որ`ոչ: Չկա այդպիսի բան»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը`պատասխանելով հարցին` ինչպես պետք է դատական խորհրդի անդամները լուծեն Հայաստանում արդարության հարցի խնդիրը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`քաղաքական կամք կա՞ այդ հարցերը լուծելու համար: «Քաղաքական կամքը դրսեւորվել է հենց Սահմանադրության ընդունման ժամանակ, երբ որ նույն դատական իշխանությունում, այսպես ասած, փաստացի կենտրոնացված համակարգից դու անցում ես հավասարակշռված համակարգի: Այդքան հեշտ չի եղել այդ լուծումները, որ դատարանների նախագահները պաշտոնավարելու են երեք տարի ժամկետով, որ ողջ դատական դեպարտամենտը դուրս է գալու Վճռաբեկ դատարանի վերահսկողությունից, Արդարադատության խորհուրդը կամ դատարանների ընդհանուր ժողովը, որպես այդպիսի մարմին, չասեմ վերացնելու, բայց նրանց լիազորություններն էապես կրճատելու»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ