Ինչպես տեղեկացրել էինք, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած աղմկալի դեպքերից հետո մի շարք պաշտոնյաների հետ միասին աշխատանքից ազատվեց նաեւ քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը:
Հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հրամանով «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Արտակ Հովհաննիսյանը: Մինչ այս պաշտոնին անցնելը Հովհաննիսյանը եղել է Ոստիկանության Տաշիրի բաժնի պետը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արտակ Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի սանիկն է:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ