Վերջերս վրացական ռուսալեզու կայքերից մեկում աչքովս ընկավ մի հրապարակում, որի վերնագիրն էր՝ «Ամերիկացի հետախույզները դիվանագետների անվան տակ բարեխղճորեն իրենց աշխատանքն են կատարում Վրաստանում եւ Հայաստանում»: Հարցազրույց տվողը Առնո Խիդիրբեգիշվիլին է, որը, որքան հասկանում եմ, այդ կայքի խմբագիրն է: Ամբողջ հարցազրույցը վերարտադրելու կարիքը, թերեւս, չկա՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանում նույնպես կան ռուսալեզու եւ ոչ միայն ռուսալեզու լրատվամիջոցներ, որոնք ժամանակ առ ժամանակ «բացահայտում են» ամերիկյան լրտեսներին, գրանտակերներին, «5-րդ շարասյունը» եւ «ազդեցության գործակալներին», որոնք իրականացնում են թշնամու (այսինքն՝ Արեւմուտքի) դավադիր ծրագրերը: Այնպես որ, այդ մոտեցումները մեզ ծանոթ են:
Այդ հրապարակման մեջ հետաքրքիր է, որ հեղինակը խոսում է ոչ թե իր, այլ հարեւան երկրի մասին, եւ խոսում է վստահության եւ անսխալականության մեծ պաշարով: Պատասխանելով լրագրողի հարցին` նա համոզմունք է հայտնում, որ Հայաստանում գործող հայտնի հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները (նաեւ «Առավոտը») ամերիկյան լրտեսներ են եւ աշխատում են Հայաստանում «գունավոր հեղափոխություն» իրականացնելու ուղղությամբ:
Եվ նույնիսկ այդ անհեթեթ մեղադրանքին չէի անդրադառնա, եթե չկրկնվեր ռուսաստանյան քարոզիչների բանաձեւը «գունավոր հեղափոխության» մասին: Անձամբ ես դեմ եմ, որ Հայաստանում տեղի ունենա «գունավոր» կամ թեկուզ «սեւ-սպիտակ» հեղափոխություն, եւ բազմիցս գրել եմ, թե ինչու: Բայց տվյալ դեպքում առավել կարեւորն այն է, որ թեման այլեւս արդիական չէ, եւ ես չեմ հասկանում, թե ինչու են Կրեմլում շարունակում դրանից վախենալ:
Հետխորհրդային տարածքում այլեւս հեղափոխություն չի լինի, եւ ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը շատ հզոր է եւ դա թույլ չի տա, այլ որովհետեւ ժողովուրդները տեսել են այդ հեղափոխությունների «քյարը»: Սաակաշվիլին մի քանի շաբաթ վազվզեց Կիեւի փողոցներում, ի՞նչ է, նրան միացան հարյուր հազարավոր քաղաքացինե՞ր: Ոչ, որովհետեւ ուկրաինացի ժողովուրդը այդ ճանապարհով երկու անգամ անցել է ու մոտ ժամանակներս չի գայթակղվի: Նույնը կարելի է ասել մեր եւ մեր «բախտակից» մյուս ազգերի մասին:
Ինձ թվում է՝ Ռուսաստանի համապատասխան «ուղեղային կենտրոններում» ուժեղ է իներցիոն մտածողությունը, այնտեղ հետ են ընկել կյանքից եւ մտածում են առնվազն 10 տարվա հնության «կարծրատիպերով»: Եվ որքան շուտ ձերբազատվեն այդ «ժամկետանց վախերից», այնքան լավ թե՛ Ռուսաստանի եւ թե՛ մեր հարաբերությունների համար:
Ինչ մնում է հ/կ-ներին եւ լրատվամիջոցներին, ապա, այո, դրանք քննադատում են իշխանություններին: Դա նրանց պարտականությունն է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խնդիրը իշխանութիւնների քննադատութիւնը չէ, եւ արդարեւ, այլեւս ոչ՝ զէնքի եւ արեան ճամբով յեղափոխութիւնը: Մէկդի դնենք նաեւ լրտեսների, այլ պետութեանց ուղղակի զործակալների եւ ծախուած կազմակերպութիւնների/լրագրողների նիւթը, որ այո, ընդհանրապէս վարկածային է: Հարցը հիմնականօրէն քաղաքական իսկ չէ:
Խանգարիչ երեւոյթը (որուն այդ ռուս խմբագիրը երեւի կ’անդրադառնայ սխալ տեսանկիւնից, հաւանաբար որպէսզի իր ըսել ուզածը աւելի հեշտօրէն հասկանան իր ունկնդիրներն ու ընթեցողները), երբեմն զզուելի աստիճանի հասնող հանրային գործունէութիւնը՝ արեւմտեան այսպէս կոչուած «ազատական» գաղափարաբանութեան մը թունաւոր սրսկումի ջանքերն են, Հայաստանի նման երկիրների մէջ: Հիմնական թիրախները լինելով՝աւանդական արժէքները («պահպանողականութիւն») եւ ազգային ինքնութեան նախնական ըմբռնողութիւնը:
Իսկ յատկապէս Հայաստանի պարագային, քանի որ մենք միշտ պէտք է որ Պապից աւելի պապական լինենք (թէեւ բնաւ տեղին չէ այստեղ այդ ասացուածքը, այլ ընդհակառակն…) մեզի կը հրամցուի նաեւ այդ հիփփիյական եւ ապազգային գաղափարաբութեան դեռ ամենածայրայեղ, չափազանցեալ տարբերակը: Մինչ, ներկայ ժամանակներին. այդ մէկն է որ ժամանակավրէպ է, երբ որ կը տեսնենք Արեւմուտքի մէջ այսպէս կոչուած «աջակողմեան» ուժերի վերականգնումը: Ի դէպ, այդ ալ որպէս backlash՝ անցեալ մի քանի տասնամեակներու ընթացքին ազգային ինքնութիւնն ու տարրական իսկ պահպանողականութիւնը տեւաբար քանդելու միտող «ազատական» հոսանքներուն: Այդ հակազդեցութեան պատճառով է որ, որպէս ամենացայտուն օրինակներ՝ Անգլիացիները ուզեցին դուրս ելլել Եւրոպական Միութենէն, եւ Փութինը յաջողեցաւ Թրամփ մը դարձնել ԱՄՆ-ի նախագահ, իր խաւարամիտ երկրպագուներով եւ դաշնակիցներով:
Հայաստանի պարագային, ամենացաւալին այն է թէ յիշեալ գաղափարաբանութեան ծայրահեղ քարոզիչները միայն կարող են վատթարացնել այն երեւոյթները իսկ որոնց դէմ կը կարծեն թէ կը պայքարին: Քանզի Հայաստանը բացառապէս Երեւանը չէ, ոչ ալ ֆէյսպուքը կամ ընդհանրապէս Համացանցը: Երկրին որոշ լայն բաժինները տակաւին երկու դար ետեւ կը գտնուին – երբ որ պարզապէս անապատի նման ամայի չեն -, մինչ մայրաքաղաքի microcosm-ին մէջ, կամ cyberspaceի մէկ անկիւնը, կարգ մը հայեր, իրենք իրենց պատկերացնելով որպէս շատ ազատամիտ, խիստ առաջդիմական, թերեւս Հայութիւնը փրկելու խոր համոզումով, անոր մնացորդացն ալ կը ջանան տանիլ դէպի անէացում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի նստաետեղից («շտաբ-բնակարանից, հրամանատարական կետից») մինչեւ Մեծ Բրիտանիա (Անգլիա) 40 սանտիմետր է:
Ամոթ չի՞ մյուսների մասին խոսել: Թող ռուսական աած-ի(ն) գլուխը ցավա:
Հյուսիսում օրենք կար, որ շուկայում պետք է տեղացիները մրգեր ու բանջարեղեն վաճառեն, իբր թե զարգացնեն տեղական գյուղատնտեսական արտադրությունը, իրականում վաճառողուհիներ նշանակեցին տեղացի սիրուն աղջիկներից, իսկ շուկան ու եկամուտը ինչպես կար այլասերված քոչվորների ձեռքին, այդպես էլ մնաց, այս ողորմելի վիճակը ամենուր է, ոչ միայն տնտեսության մեջ, այլեւ բոլոր ռազմավարական բնագավառներում՝ քաղաքական շուկայում Նախագահի ու պատգամավորների պաշտոնները տեղացիների դեմքերի նման դեմքեր են, բայց քաղաքական շուկան ու եկամուտը քոչվորների ձեռքին է: Կարճ ասած՝ քոչվոր ճիճուները Հյուսիսը օգտագործում են իրենց տեսակը պահպանելու համար՝ Հյուսիսի տեղացիների տեսակի ոչնչացման ճանապարհով: Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած տեղացիի պարտությունը քոչվորին՝ աշխարհի որ ծայրում էլ դա լինի, դա մեր՝ հայերիս պարտությունն է: Սկսենք մենք մեզնից՝ ներքին եւ արտաքին հայրենադարձություն եւ իշխանությունը հանձնել տեղացիներին: