Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի իշխող կլանների կործանման նախանշաններ չկան»

Փետրվար 28,2018 15:00

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը հակված է այն կարծիքին, որ նախընտրական շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Երեւանը եւ Զանգեզուրը վերադարձնելու» հայտարարությունը գուցե հնարավոր ռազմական գործողություններ է ենթադրում: «Դրա համար բավականին լուրջ հիմնավորումներ կան»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է նա:

Իսկ թե ինչու է Ալիեւը նախագահական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխել ապրիլ, Կարապետ Ռուբինյանը նկատում է. «Հաշվի առնելով այն, որ ապրիլին փոփոխություններ են սպասվում նաեւ Հայաստանում, փորձում է իր խնդիրն արագ լուծել»: Մեր զրուցակցի խոսքով՝ Ալիեւի վերընտրմամբ Ադրբեջանում առաջիկայում տնտեսական խնդիրներ են հնարավոր, բայց այդ երկրի իշխող կլանները կարծես թե ամուր են. «Անսպասելի զարգացումների ակնկալիքներ կարծես թե չկան: Այլ երկրների պարագայում փաստ է, թե ինչպես են խոշոր կլանները կործանվել, բայց Ադրբեջանի դեպքում ես նախանշաններ չեմ տեսնում»:

Կարապետ Ռուբինյանն ընդգծում է՝ Ալիեւն Ադրբեջանում ոչնչացրել է ընդդիմությունը, ուստի վերընտրվելու հետ կապված խնդիրներ չի ունենա:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

27.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728