ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ
ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ
Ելից 166/02
27.02.2018թ.
ԴԻՄՈՒՄ
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանն են դիմել Երևան քաղաքի բնակիչներ Վալյա Սարգսյանը (Կուրղինյան 2/1ա), Արմեն Կարապետյանը (Կուրղինյան 10/3) և Գառնիկ Անտոնյանը (Կուրղինյան 10/10):
Դիմումում քաղաքացիները տեղեկացնում են, որ 1992 թվականից իրենց պատկանող հողակտորների վրա կառուցված և սեփականության իրավունքով իրենց պատկանող տներ չեն կարողանում մուտք գործել, քանի որ տների մուտքային դարպասների առջև քարե պարիսպ է կառուցվել:
Քաղաքացիների բազմաթիվ դիմում-բողոքները՝ ուղղված Երևանի քաղաքապետարանին և դատական ատյաններին, մինչ օրս որևէ արդյունք չեն տվել: Սեփականատերեր հանդիսացող երևանցիները, փաստորեն, շուրջ մեկ տասնամյակ զրկված են սեփական տներ մուտք գործելու հնարավորությունից, քանի որ չունեն ակրոբատի կարողություններ, որպեսզի կարողանան հարևան քարե բարձր պարիսպների վրայով ցատկելով մտնել սեփական տներ:
Քաղաքացիների օրինական իրավունքները ապօրինի և աղաղակող կերպով ոտնահարող փաստը ևս մեկ վկայությունն է Երևանի քաղաքապետարանի՝ երևանցիներին հուզող հարցերի և նրանց խնդիրների հանդեպ արհամարհական և կողմնակալ մոտեցման: Այս փաստը նաև ապացույցն է հայաստանյան արդարադատության մարմինների ոչ օրինական վճիռների կայացման իրողության:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոննա Աղեկյանը և խմբակցության փորձագետ Արամ Ենոքյանը փետրվարի 27-ին այցելեցին նշված հասցեներ և տեղում ականատեսը եղան վերոնշյալ քաղաքացիների իրավունքների բացարձակ ոտնահարմանը՝ տեսանկարահանելով հերթական ապօրինությունը:
Պահանջում ենք միջամտել և վերացնել ապօրինությունները:
Տես՝ https://www.facebook.com/Sona80.aghekyan/videos/2089989694621610/
https://www.facebook.com/Sona80.aghekyan/videos/2090027704617809/
https://www.facebook.com/Sona80.aghekyan/videos/2090031591284087/
Սոննա Աղեկյան
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ
Մանկավարժ
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցություն