Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կինո եղել է, պարզապես բետոնել են այն»

Փետրվար 27,2018 21:44

Այսօր՝ փետրվարի 27-ին, Կինոյի տան փոքր դահլիճում կինոգետները Դմիտրի Կեսայանցի հարազատներն ու ժամանակակից արվեստի սիրահարները դիտեցին ռեժիսորի «Ավդոյի մեքենան» յուրահատուկ ճակատագիր ունեցած ֆիլմը և վաղուց սիրելի դարձած «Տերն ու ծառան»:

«Այսօր մի մեծ խնդիր կա՝ լավագույն մեծ վարպետները հեռացել են և նրանց մասին մոռացության ինչ-որ զարմանալի քաղաքականություն է վարվում: Չեն նշում հոբելյանները ,չեն խոսում նրանց մասին, որը մեծ մեղք է ապրողներիս համար»,- ասաց կինոմատոգրաֆիական միության նախագահ Հարություն Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ մենք պետք է հիշեք, դիտենք, վերագնահատենք ու իմաստավորենք մեր մեծերի աշխատանքները:

Կինոգետ Սիրանույշ Գալստյանը խոսեց ցուցադրվող «Ավդոյի մեքենան» ֆիլմի մասին, որը Դմիտրի Կեսայանցի դիպլոմային աշխատանքն էր և պետք է լիներ լիամետրաժ:

Նա ասաց, որ մենք սովորաբար ֆիլմի կարճամետրաժ դարձնելը կապվում ենք Մոսկվայի հետ : Բայց իրականում կադրերը մենք ենք ոչնչացրել՝ հայերը. «Պետք է հասկացանք ու գուցե ժամանակն էր որ մեր արվեստագետներին օգնենք՝ ինչքան հնարավոր է, որովհետև եթե այս ֆիլմը լիներ լիամետրաժ այն լրիվ այլ պարտություն կլիներ, հիմա այլ է»: Չնայած դրան՝ կինոգետը վստահ է, որ անգամ այս բզկտված վիճակում ֆիլմը պահպանում է իր ամուր դիրքերը:

Խոսելով ներկայիս կինոարտադրության մասին՝ կինոգետը համաձայն չէ այն կարծիքին, որ այժմ կինո չկա. «Հաճախ լսում մեր հայրենակիցներից որ հայ կինո չկա, չէ՛, եղել է, պարզապես անընդհատ բետոնել են այն: Այս ֆիլմն այն ֆիլմերից է, որ այդ բետոններից համառորեն դուրս է գալիս»,-եզրափակեց իր խոսքը կինոգետը:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728