«Կար մի զգուշավոր մարդ: Նրա անունը Արկադի Անդրեասյան էր: 1989 թիվն էր: Երկրաշարժից հետո, ժողովուրդը կոտրված, «Ղարաբաղ» կոմիտեն Մոսկվայում ձերբակալված: Ու այս վիճակում պետք է կայանար Երեւան «Արարատ» – Թբիլիսի «Դինամո» ֆուտբոլային խաղը: Վրաստանում էլ այդ ժամանակ ժողովուրդը ոտքի էր կանգնել եւ գնդակահարվել»,- 30 ամյա վաղեմության դեպքերն այսօր «Հոգեւոր Հայաստանի» կազմակերպած համաժողովում հիշեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Որոշվել էր խաղը տեղափոխել Սոչի: Այդ պահին Արկադի Անդրեասյանին մտնում են «Ղարաբաղ» կոմիտեից տղաներ եւ ասում, որ եթե խաղը տեղափոխենք, այլ առիթ չենք ունենա ժողովուրդն ոտքի հանելու: Արկադի Անդրեասյանը զանգահարում է Կենտկոմ եւ ասում` հիմա ինձ մոտ են եկել «Արարատի» տղաները եւ ասում`կխաղանք, եթե խաղը կայանա Երեւանում»,- շարունակեց Աշոտ Մանուչարյանը`հավելելով. «Ամեն ինչ կայացավ եւ հաջողվեց, որովհետեւ կար մի փոքր խումբ, որը ապրում էր, որպես մի Հայք: Հիմա մենք պետք է կայացնենք հայության ամբողջականացումը, դրա ներուժը կա: Ու այն, ինչ անելու ենք, ոչ մի ձեւով չի հատվելու այսօրվա խոզի, գայլի կանոններով ապրող համակարգի հետ»:
Աշոտ Մանուչարյանն ասում է քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե «ստորության եւ անբարոյականության ինչ աստիճանի ենք հասել»: Դրան հետեւեց «հուսային խռովքը»`«Սասնա ծռերը»:
Բանախոսը համամիտ է 1,5 տարի առաջ մտավորականություն հնչեցրած ահազանգի հետ` պետք է ամբողջականանանք, դառնանք մի ուժ, որը կոչվում է հայկականություն:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ