Փետրվարի 24-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը ելույթ է ունեցել Բեռլինում կայացած միջոցառմանը՝ նվիրված ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակին, որին մասնակցել են Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները։
Արցախի մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը և ղարաբաղյան շարժման իրավական ասպեկտներին։ Այնուհետև Հարություն Գրիգորյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման շուրջ Արցախի Հանրապետության դիրքորոշմանը և Արցախում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին ու քաղաքական զարգացումներին։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ