Փետրվարի 26-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացավ ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Աքիմ Շտայների հետ: Հանդիպմանը ՀՀ դեսպանը գոհունակությամբ ընդգծեց ՄԱԶԾ հետ երկարամյա համագործակցությունը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ՄԱԶԾ-ի հետ ամրապնդվող և ընդլայնվող գործընկերությունն՝ ի նպաստ Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրագործման։
ՄԱԶԾ կառավարիչ Շտայները գոհունակությամբ ընդգծեց հայկական կողմի` ՄԱԶԾ հետ ակտիվ և արդյունավետ երկխոսության պահպանումը` այդ համատեքստում հիշատակելով հունվարին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետի հետ ունեցած քննարկումը։
Դեսպան Մնացականյանը և կառավարիչ Շտայները մտքեր փոխանակեցին Հայաստան-ՄԱԶԾ համագործակցության օրակարգի շուրջ:
ՄԱԶԾ կառավարիչը նշեց, որ Հայաստանում և Հայաստանի համար մշակված լուծումները ՄԱԶԾ կողմից օրինակելի են դիտարկվում՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի իրականացմանն աջակցելու նպատակով ազգային նորարար հարթակներ մշակելու և այլ երկրներում դրանք կիրառելու առումով։ Կարևորվեց կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված ազգային առաջին նորարարական կենտրոնի մեկնարկը Հայաստանում՝ որպես պետություն-ՄԱԿ համագործակցության արդյունավետ ձևաչափ։
Զրուցակիցները վերահաստատեցին, որ ՄԱԶԾ Հայաստանի կարևոր գործընկերն է երկրում կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրականացման առումով:
ՀՀ ԱԳՆ