ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն է քննարկվում խորհրդարանում եւ առաջարկվել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հիշեց, որ երբ Գեւորգ Կոստանյանի թեկնածության հարցն էր քննարկվում գլխավոր դատախազի պաշտոնում, ինքը ԱԺ-ում հայտարարեց, որ «գլխավոր դատախազներն ընդհանրապես սիրելու բան չեն»: Մարգարիտ Եսայանն ասաց, որ իրականում գլխավոր դատախազի պարտականությունները բարդ են, դժվար է այնպես աշխատել, որ հասարակության մեջ հետք թողնես՝ վատ կամ լավ: Եսայանը վստահեցրեց, որ Կոստանյանը կայացել է՝ որպես գլխավոր դատախազ: Նա պատվով է տարել իր բեռը՝ լինելով երիտասարդ:
Մարգարիտ Եսայանը Կոստանյանին դիմելով՝ ասաց. «Դուք սիրված եք», ավելին՝ նա ասաց, որ Կոստանյանն ավելիին է արժանի, քան հանձնաժողովի նախագահի պաշտոնը.
«Պարոն Կոստանյան, ուրախ եմ, որ այստեղ եք, ձեր մարդկային տեսակն էլ է ինձ սրտամոտ, էն էներգիան, որ ունեք, էն ջիղը, որը կա, ինձ սրտամոտ է: Դանդաղաշարժ, դանդաղ մտածող քաղաքական գործիչներն ինձ համար ընդունելի չեն, դուք ճիշտ, դուխով, թափով առաջ գնացող քաղաքական գործիչ եք եւ պետական գործիչ եք»:
Ըստ նրա, ՀՀ իշխանության ներսում հիմա սահուն իշխանափոխություն է տեղի ունենում, սերնդափոխություն է լինում, երիտասարդների շքերթ է սկսվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Պարույր Սևակի հանգի՝ Քեզ հարմար բառը,, ՉԵՄ ԱՍՈՒՄ