Լրահոս
Օրվա լրահոսը

Հացի արտադրամասերում և մեծածախ իրացման կետերում հայտնաբերվել է առանց մակնշման աղ

Փետրվար 27,2018 19:45

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները ստացված տեղեկատվության հիման վրա Երևան քաղաքի հաց արտադրող երեք ընկերություններում արձանագրել են առանց մակնշման աղի օգտագործման դեպքեր:

Առանց մակնշման աղի վաճառքի դեպքեր են արձանագրվել նաև մեծածախ առևտրի ցանցում:

Ծառայության մասնագետների կողմից կասեցվել է 169 կգ աղի օգտագործումը արտադրության փուլում և 1150 կիլոգրամ աղի վաճառքը մեծածախ առևտրի ցանցում:

Ծառայությունը քայլեր է ձեռնարկում ներմուծողին հայտնաբերելու և աղի ծագումը պարզելու ուղղությամբ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ևս մեկ անգամ արտադրողներին հիշեցնում է, որ արտադրության փուլում օգտագործվող հումքը և օժանդակ նյութերը պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրության պահանջներին: Նույն պահանջը վերաբերվում է նաև իրացման ցանցերին:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Աղբյուրը՝ snund.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728