Aravot.am-ի տեղեկություններով, այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արթիկի ոստիկանապետ է նշանակվել Ղարիբ Հովսեփյանը, որը մինչ այդ ծառայում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
Մեր այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը փետրվարի 23-ին պաշտոնանկ էր արել Արթիկի երիտասարդ ոստիկանապետ Խորեն Բարխոյանին՝ անակնկալի բերելով ոչ միայն վերջինիս, այլ Արթիկի ուժային կառույցների ղեկավարներին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ