Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում և Հորդանանում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով Հալեպում էր

Փետրվար 27,2018 19:15

Փետրվարի 22-25-ը Սիրիայում և Հորդանանում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն աշխատանքային այցով մեկնել էր Հալեպ։ Այցի ընթացքում տեղի ունեցան դեսպան Փոլադյանի հանդիպումները Հալեպի նահանգապետի և հալեպահայ համայնքի ազգային կառույցների ղեկավարների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ինչպես հայ-սիրիական միջպետական հարաբերությունների հետագա խթանմանն, այնպես էլ Հայաստան-Սփյուռք փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այցի շրջանակներում դեսպանը հանդես եկավ Արցախյան հակամարտության և սումգայիթյան ջարդերի մասին դասախոսությամբ, ինչպես նաև այցելեց Հալեպի Հայ ծերանոց և Ազգային պատսպարան:

Փետրվարի 23-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ կայացավ դեսպան Արշակ Փոլադյանի հանդիպումը Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբի հետ: Ողջունելով դեսպանի հերթական այցելությունը Հալեպ, նահանգապետը կարևորեց այս ձևաչափով հանդիպումների կազմակերպումը և տարաբնույթ հարցերի շուրջ մտքերի փոխանակումը, ապա ներկայացրեց Հալեպում ընթացող վերակառուցման աշխատանքների, սոցիալական բնույթի մի շարք նախագծերի իրականացման ուղղությամբ նահանգապետարանի կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև Հալեպ քաղաքի անվտանգության մակարդակն էլ ավելի բարձրացնելու՝ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերն ու միջոցառումները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 1918թ. Մայիսիյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության հիմնադրման հարյուր ամյակին նվիրված համայնքային միջոցառումների և նրանց, պատշաճ կերպով, իրականացնելու ուղիներն ու պետական աջակցություն ստանալու հնարավորությունները:

Նույն օրը Հալեպի սբ. Աստվածածին եկեղեցու սրահում տեղի ունեցավ դեսպանի և գլխավոր հյուպատոսի հանդիպումը Հալեպահայ երեք համայնքապետերի, ավանդական կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև բոլոր միությունների և հաստատությունների ղեկավարների հետ: Քննարկվեց Մայիսյան հերոսամարտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակի տոնակատարությունների ծրագիրը: Որոշում ընդունվեց ստեղծել գործադիր հանձնաժողով` տոնակատարությունների ծրագրային դրույթներն իրականացնելու համար:

Փետրվարի 24-ին դեսպան Փոլադյանն այցելեց Հալեպի Հայ ծերանոց և Ազգային պատսպարան, հանդիպում ունեցավ կառույցների ղեկավար կազմի հետ, լսեց առկա խնդիրները, քննարկեց վերջիններիս լուծման բնագավառում Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը:

Նույն օրը Հալեպի սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ դեսպան Փոլադյանի դասախոսությունը` նվիրված «Արցախյան շարժման և սումգայիթյան ջարդերի 30-ամյակին», որի ընթացքում ցուցադրվեց Սիրիայում ՀՀ դեսպանության կողմից պատրաստված վավերագրական տեսանյութը` վերոհիշյալ իրադարձությունների մասին: Այնուհետև, իր խոսքում ՀՀ դեսպանը հանգամանորեն ներկայացրեց Արցախյան շարժման պատմությունը, հակամարտության ռազմաքաղաքական ասպեկտները և այլն: Հանդիպման ավարտին ներկաներին բաժանվեցին դեսպան Փոլադյանի արաբերեն լեզվով օրերս ԱԱՀ-ում ՀՀ դեսպանաության կողմից հրատարակված գրքույկները` Արցախյան խնդրի և սումգայիթյան ջարդերի մասին:

Այցի շրջանակներում դեսպան Փոլադյանը հարցազրույց տվեց Հալեպի «Երազ» ռադիոյին՝ Արցախյան շարժման 30-ամյակի, Հայաստանի Հանրապետության 100-ամյակի և այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728