Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է արտադրամասերի և հանրային սննդի օբյեկտի գործունեություն

Փետրվար 27,2018 19:07

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատերեր Կառլեն Արամյանին (Արմավիրի մարզ) և Հասմիկ Սանթուրյանին (Արմավիրի մարզ) պատկանող մսամթերքի, Ռուզաննա Մանուկյանին (Արարատի մարզ) պատկանող հացի, Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի և Գրետա Հովհաննիսյանին (Սյունիքի մարզ) պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը:

Արտադրամասերում և հանրային սննդի օբյեկտում չեն պահպանվել պատշաճ սանիտարահիգենիկ պայմաններ, արտադրական գործունեությունն իրականացվել է առանց համապատասխան նորմատիվ փաստաթղթերի:

Երկու արտադրությունները չեն ունեցել նաև մսամթերքի՝ քյուֆթայի, արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական հրահանգը, բաղադրագիրը և հայերեն մակնշմամբ պիտակներ. 30 կգ քյուֆթայի իրացումը կասեցվել է:

Հրուշակեղենի արտադրությունում կասեցվել է նաև առկա կրեմային խմորեղենի իրացումը:

Տրվել են հանձնարարականներ, ինչպես նաև ժամկետ խախտումների վերացման համար:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Աղբյուրը՝ snund.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728