Այսօր «Դինամո» ՄՀԿ-ում ՀՀ ոստիկանության 100-ամյակին ընդառաջ կայացավ 2017 թվականի ֆիզիկական պատրաստականության ամփոփիչ ստուգարքներից բարձր առաջադիմություն ցուցաբերած ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների եւ ծառայողների պարգեւատրության հանդիսավոր արարողություն: Ներկա էին ՀՀ ոստիկանության վետերաններ, ՀՀ ոստիկանության 32 վարչությունների եւ բաժինների պետեր եւ ոստիկանության շուրջ 140 ծառայողներ:
Հայաստանի «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը ակտիվ համագործակցության համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից մի շարք ստորաբաժանումների ղեկավարների պարգեւատրեց Հայաստանի «Դինամո» ՄՀԿ «Պատվո մեդալով», իսկ բարձր առաջադիմություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները արժանացան արժեքավոր նվերների եւ պատվոգրերի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ