Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. պետք է քանդվեն «բեռլինյան պատերը» իշխանության և հանրության, քաղաքական ուժերի՝ միմյանց միջև, հայրենիք-սփյուռք հարաբերություններում

Փետրվար 27,2018 18:07

Այսօր՝ 2018թ. փետրվարի 27-ին, Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Հանրապետական խորհրդի և Մտավորականների խորհրդի հանդիպումը ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:

Արմեն Սարգսյանի առաջարկով հանդիպման մասնակիցները նախ բազմաթիվ հարցադրումներ և մտահոգություններ ներկայացրեցին: Մասնավորապես, արտագաղթ՝ պատճառների բացահայտում և վերացում, կրթության, առողջապահության, մշակույթի, տուրիզմի, ներքին տուրիզմի, բնապահպանության, արևային էներգիայի օգտագործման, սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր: Հատուկ շեշտադրում արվեց երկրում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման անհրաժեշտության վրա:

Նախագահի թեկնածուն մանրամասն անդրադարձավ բարձրացված հարցերին՝ դրանց լուծման գրավականը համարելով նաև երկխոսության անհրաժեշտությունը, հատկապես իշխանության և ժողովրդի միջև: Նաև արժևորեց նախագահի ինստիտուտի հանդեպ հասարակության վստահության անհրաժեշտությունը, շեշտելով, որ պետք է քանդվեն տարիների ընթացքում ձևավորված այսպես կոչված «բեռլինյան պատերը» իշխանության և հանրության, քաղաքական ուժերի՝ միմյանց միջև, հայրենիք-սփյուռք հարաբերություններում:

Միաժամանակ, նախագահի թեկնածուին առաջարկվեց պարբերաբար հեռուստատեսային զրույցներ վարել հանրության հետ: Ի պատասխան Արմեն Սարգսյանը հավաստիացրեց, որ պատրաստ է մշտական շփումների:

Հանդիպման ավարտին ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը Արմեն Սարգսյանին նվիրեց ՀԴԿ հիմնադիր, Հանրապետական խորհրդի անդամ, Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների քառահատոր ժողովածուն, նշելով, որ 2019թ. հունվարին լրանում է բանաստեղծուհու 100-ամյակը և հույս հայտնեց որ Արմեն Սարգսյանը գործուն մասնակցություն հանդես կբերի հոբելյանը պատշաճ մակարդակով նշելու համար:

Հանդիպման մասնակիցները հաջողություն մաղթեցին ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին և պատրաստակամություն՝ աջակցելու բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն մեր երկրի զարգացմանը և հզորացմանը

 

ՀԴԿ լրատվական ծառայություն

27.02.2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728