«Օրեցօր տանուլ ենք տալիս մեր հոգեւոր հայրենիքը, սա պետք է բոլորիս սթափեցնի, քանի որ եթե այսպես շարունակվեց, ոչ մի համաժողով էլ մեզ չի փրկի»,- այսօր «Հոգեւոր Հայաստանի» կազմակերպած համաժողովի ժամանակ հայտարարեց կինոռեժիսոր Խաչիկ Չալիկյանը: Ասաց`ամոթ է զգում այն մտավորականության համար, որն անտարբեր է այս իրականությանը: Հարցի լուծումներից մեկն էլ կինոռեժիսորը համարում է «այս երկրում ապրելը» եւ «լինել այս երկրի քաղաքացի, հաղթանակած քաղաքացի»:
Մանրամասները`տեսանյութում
Համաժողովի առիթը արցախյան շարժման 30-ամյակն էր: Հնչեց շեփորը, ցուցադրվեցին 30 տարի վաղեմության տեսարաններ Ազատության հրապարակից:
Հնչեց նաեւ աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանի ողջույնի խոսքը: 1988-ի շարժումը երգչուհին անգնահատելի է համարում բոլոր առումներով եւ եզակի երեւույթ: Ասում է`նույն կերպ կրկնել հնարավոր չէ, թեեւ պահը նույնչափ կարեւոր եւ օրհասական է: Պետք է աջակցել երիտասարդներին`նորովի առաջ գնալու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ