Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականում թեժ մրցակցություն է ընթանում 77 կգ քաշային կարգում: Այստեղ առաջին համարը լինելուն հավակնում են Կարապետ Չալյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը:
Առջեւում Եվրոպայի առաջնությունն է եւ հետաքրքիր է, թե ով է ներկայացնելու մեր երկիրը այս քաշային կարգում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես հարցադրումն ավելի վաղ էի արել. 77 կգ քաշային կարգում ով ավելի լավ է հանդես գալիս, նա էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Կիեւում հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին եւ նա էլ կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ