Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր պաշտպանները չեն ուզում, չեն գալիս, ստիպե՞նք». դատավորը՝ «Սասնա ծռին»

Փետրվար 27,2018 17:27

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով հերթական դատական նիստն այսօր սկսվեց առանց ամբաստանյալների ներկայության: Նախորդ նիստում նրանք դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար սանկցիայի էին ենթարկվել եւ մի քանի ժամով հեռացվել նիստերի դահլիճից: Լրացել էր միայն ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանի՝ «Դեդ»-ի սանկցիայի ժամկետը:

Նա դժգոհեց, որ իր պայմանագրային պաշտպանները ներկա չեն: «Չեն ուզում, չեն գալիս, ի՞նչ եք ուզում: Չեն գալիս՝ ստիպե՞նք»,-նկատեց դատավոր Արթուր Օհանյանը, ապա հիշեցրեց՝ Հակոբյանը նաեւ հանրային պաշտպաններ ունի, մինչդեռ վերջինս պնդեց, որ չի ցանկանում հանրային պաշտպան ունենալ:

Նա վրդովվեց, բղավեց ու դատարանի հասցեին անպարկեշտ բառեր ասաց, որի պատճառով հերթական անգամ հեռացվեց նիստերի դահլիճից, այս անգամ՝ ութ ժամով:

Դատավոր Արթուր Օհանյանը կողմերին տեղեկացրեց՝ ըստ ՔԿՀ-ից ստացված գրության՝ ամբաստանյալներից Սերգեյ Կյուրեղյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց», քանի որ թոքաբորբ ունի: Նրա ջերմությունը բարձր է, իրեն թույլ է զգում, ուստի չի կարող դատարան բերվել: Ըստ այդմ, նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728