Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհեթեթ տվյալներ են». փաստաբանը՝ «Իգլա»-ով նախագահի ինքնաթիռը խոցելու լուրերի մասին

Փետրվար 27,2018 15:53

«Մեր բողոքը հիմնավոր էր, ակնկալում էինք արդարադատություն»,-«Իգլա»-ի գործով վերաքննիչ բողոքի մերժումից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, 6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

Անդրադառնալով բողոքի քննության ժամանակ  ամբաստանյալների հնչեցրած տեղեկություններին՝ Քալաշյանը հայտնեց՝ նախկինում իրեն հայտնի չի եղել, որ Սանասար Գաբրիելյանին պառնացել են ՕՐՕ դաշինքի շտաբ չբացել:

Ինչ վերաբերում է մամուլի տեղեկություններին, որ ձեռք բերվելիք «Իգլա»-ով պատրաստվում էին նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցել, փաստաբանը նշեց. «Դրանք անհեթեթ տվյալներ են»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է Սամվել Բաբայանի հանդեպ համաներում կիրառվի. «Համաներումը տարածվում է առանձին արարքների վրա: Բայց անկախ նրանից՝ համաներում կլինի՞, թե ոչ, Սամվել Բաբայանը մտադիր է մինչեւ վերջ բողոքարկել: Ներում խնդրելու տարբերակ էլ իր հետ չեմ քննարկել: Այս գործի պատվիրատուի անուն եւս չի նշել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728