«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահեցնում է`իր ղեկավարած կուսակցությունը չի պատրաստվում լքել «Ելք» դաշինքը: Հիշեցնենք, նման տեղեկություններ կային մամուլում, պատճառաբանելով, թե Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարելու հարցում դաշինքում կոնսենսուս չկա:
Նիկոլ Փաշինյանն, ի դեպ ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որ իր ընտանիքում քննարկում է եղել եւ ընտանիքը դեմ չէ, որ ինքը պայքարը շարունակի Ազատության հրապարակում:
Էդմոն Մարուքյանն ասում է`դաշինքում դեռ կոնսենսուս չկա այս հարցի շուրջ, դեռ քննարկումներ են ընթանում:
Aravot.am-ը հետաքրքրվեց դաշինքում ինչպե՞ս են վերաբերվում Նիկոլ Փաշինյանի ընտանիքում տեղի ունեցած քննարկմանը: «Մենք դա չենք քննարկել, մենք պետք է քննարկե՞նք ընտանիքի որոշումը»,- վրդովվեց Էդմոն Մարուքյանը: Նկատեցինք`ընտանիքի քննարկման եւ որոշման արդյունքում ձեր գործընկերը քաղաքական հայտարարություն է արել: «Արել է եւ մեկնաբանել, իմ գործընկերոջ մեկնաբանությունը բավարար է, որ ես այդ դաշտ չմտնեմ»,- պատասխանեց Էդմոն Մարուքյանը:
Հարց հնչեց`դաշինքում բոլորդ հավասար չափով ընդդիմադիր ե՞ք: Էդմոն Մարուքյանը հավաստիացրեց, որ` այո:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ