«Մենք գիտեինք, որ այդպես պետք է լիներ, դրա համար վաղուց ասում էինք`նման հարցերը պետք է բերել նախապես համաձայնեցված»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն`անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգը փոխելու մասին «Ծառուկյան» դաշինքի առաջարկի քվեարկությանը:
Հիշեցնենք, ՀՅԴ-ն կողմ քվեարկեց այդ հարցին:
Արմեն Ռուստամյանն ասում է`իրենց քվեարկությունը չի կարող ՀՀԿ-ի հետ հակասության պատճառ դառնալ, քանի որ այդ հակասությունն ի սկզբանե էլ եղել է: Ավելին, հիշեցրեց, որ կոալիցիոն հուշագրում կետ կա`ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն պայմանավորվել են ԸՕ-ի բարեփոխումներին անդրադառնալ:
Նկատեցինք`ՀՀԿ-ն միեւնույն է մերժելու է, քանի որ մշտապես հայտարարել են, որ դեմ են այդ դրույթը հանելուն: Արմեն Ռուստամյանը հակադարձեց. «Իսկ եթե միեւնույն է մերժելու էին, միեւնույն է մերժվելու հաճույքը ո՞րն է: Մարդիկ հաճույք ե՞ն դրանից ստանում, մազոխիստ ե՞ն»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ