Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռեզա Արդաքանիան. «Իրանը պատրաստ է ՀՀ արտահանվող գազի ծավալներն ավելացնել»

Փետրվար 27,2018 15:19

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստում այսօր Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը նշեց, որ հաշվի առնելով Հայաստանի քաղաքական-աշխարհագրական դիրքը, քայլեր են ձեռնարկել Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության համար. «Ինչպես նաեւ Հարավում եռակողմ միջանցք ստեղծելու համաձայնությունը, ավտոմոբիլային եւ երկաթգծի ստեղծման համար համագործակցության ձեռք բերված համաձայնությունը: Հայաստան արտահանվող գազի ծավալների ավելացման հարցը»:

Ըստ Իրանի նախարարի, հետաքրքրություն կա առողջապահության, ջրային ռեսուրսների, հանքարդյունաբերության եւ այլ ոլորտներում:

Մանրամասն՝ տեսանյութում

Նիստի կարճատեւ ընդմիջմանը Aravot.am-ը Իրանի նախարարից հետաքրքրվեց՝ իրանական կողմը մշտապես հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանին մատակարարել «հարմար» գներով գազ, այսօր էլ խոսվեց գազի մատակարարման ծավալների ավելացման մասին, արդյոք այդ հարմար գինը ռուսական գազից էժան է լինելու: Մենք նաեւ խնդրեցինք ներկայացնել Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալների ավելացման ծրագրի մանրամասները:

Մեր հարցին ի պատասխան՝ պարոն Արդաքանիանն ասաց. «Գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման հարցում շատ լավ բանակցություններ են վարվել: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Հայաստան արտահանվող գազի ծավալներն ավելացնել: Ես կարծում եմ՝ մոտ ապագայում բանակցությունները կվարվեն իրանական եւ հայկական կողմերի միջեւ: Ես կարծում եմ՝ մոտ ապագայում այդ բանակցությունների մասին լուրը հասանելի կլինի ժողովրդին»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից էլ հետաքրքրվեց՝ միջկառավարական նիստում էլ շեշտվեց հայ-իրանական երկաթգծի ստեղծման մասին, իրանական կողմը տարբեր առիթներով նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցել, սակայն եթե Հայաստանն անի առաջին քայլը, Իրանն էլ՝ քայլ կանի, ինչո՞ւ են հապաղում, ի՞նչ խնդիրներ կան: Աշոտ Մանուկյանը մեր հարցը թողեց անպատասխան եւ մեր պնդումներին՝ անդրադառնալ հարցին՝ որեւէ կերպ չարձագանքեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728