«Օդից վերցված լուրեր են: Իրականությանը չհամապատասխանող լուր»,- լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am- ի հարցին՝ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցը վերաբերում էր մամուլի այն հրապարակումներին, որ ՀՅԴ-ում Աղվան Վարդանյանի եւ Դավիթ Լոքյանի միջեւ թեժ «մարտեր» են սկսվել`փոխվարչապետի պաշտոնի համար:
Արմեն Ռուստամյանը հավաստիացնում է`ՀՅԴ-ին ոչ առաջարկ է եղել, ոչ էլ այդ թեմայով կուսակցությունում քննարկումներ են ընթանում:
Հետաքրքրվեցինք`հավակնություննե՞ր էլ չունեք: «Հավակնությունների մասին խոսելն անիմաստ է, ապրիլից հետո նոր այս հարցերին կանդրադառնանք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ